ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են

Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են
03.11.2014 | 15:18

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ, Ապարան - Սպիտակ, տեղ-տեղ՝ Սիսիան - Գորիս ավտոճանապարհները, Վայք - Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Երևան - Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը, տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում` թաց ձյան տեսքով: Ավտոճանապարհները մաքրվում են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի` ժամը 7-ից մինչև 19-ը Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ