ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիան արգելել է Կատալոնիայի անկախացման հարցումը

Իսպանիան արգելել է Կատալոնիայի անկախացման հարցումը
05.11.2014 | 13:15

Իսպանիայի Սահմանադրական դատարանը կենտրոնական կառավարության խնդրանքով արգելել է Կատալոնիայում հարցում անցկացնել՝ ինքնավար մարզի անկախացման հարցով: Հարցման հնարավորությունը, որ նախատեսված էր նոյեմբերի 9-ին, արգելափակվել է՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ մարզի ղեկավար Արթուր Մասն Իսպանիայի իշխանություններին մեղադրել էր իշխանությունը չարաշահելու համար: Կատալոնիայի բնակչության 49 %-ից քիչ ավելին պատրաստ է քվեարկել հօգուտ անկախացման:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ