ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հերթական հրաժարականը Վրաստանում

Հերթական հրաժարականը Վրաստանում
05.11.2014 | 16:00

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել: Ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ իր հետ հեռանում են փոխնախարարներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին, Լևան Գուրգենիձեն և Դավիդ Ջալագանիան: Մայա Փանջիկիձեն դուրս է եկել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ