ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել

ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել
06.11.2014 | 12:24

ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Լևան Դոլիձեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Ավելի վաղ «Մեր Վրաստանը. Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը գլխավորում էր պաշտպանության պաշտոնանկված նախարար Իրակլի Ալասանիան, լքել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ