ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանում մանկական զբոսաշրջության խորհուրդ կստեղծեն

Ռուսաստանում մանկական զբոսաշրջության խորհուրդ կստեղծեն
09.11.2014 | 11:38

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել կառավարությանը կից մանկական զբոսաշրջության զարգացման համակարգող խորհուրդ ստեղծելու մասին: Ըստ ria.ru-ի՝ կառույցն զբաղվելու է երկրի ներսում մանկական զբոսաշրջության ծավալների մեծացմամբ, որը նպատակ ունի երեխաների շրջանում բարձրացնելու ճանաչողականությունն ու հետաքրքությունը հայրենիքի նկատմամբ: Մանկական զբոսաշրջության զարգացման խորհրդի հիմնական խնդիրներից մեկը հայրենասիրական դաստիարակությունն է:

Ռուսաստանում մանկական զբոսաշրջության խորհուրդ կստեղծեն

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ