ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վերականգնվում են թռիչքները Բելգրադի և Զագրեբի միջև

Վերականգնվում են թռիչքները Բելգրադի և Զագրեբի միջև
09.11.2014 | 12:51

23 տարվա ընդմիջումից հետո Սերբիայի ու Հորվաթիայի մայրաքաղաքների միջև վերականգնվում է օդային հաղորդակցությունը: Սերբիայի ազգային ավիափոխադրող Air Serbia-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ դեկտեմբերի 12-ից իրականացվելու է Բելգրադ - Զագրեբ ավիաչվեթը:
Թռիչքներն ընդհատվել էին 1991 թվականին՝ նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ