ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մշակութային արժեքների շտեմարան` թվային տիրույթում

Մշակութային արժեքների շտեմարան` թվային տիրույթում
12.11.2014 | 12:15

Կստեղծվի մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան: Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ շտեմարանը միասնական ձևաչափով կձևավորի մեր մշակութային շարժական ողջ ժառանգության ամբողջական թվայնացված պատկերը և կապահովի տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը: Այն պարտադիր կարգով կընդգրկի պետական, իսկ կամավորության սկզբունքով` համապատասխան հայտերի ու պայմանագրերի հիման վրա` համայնքային, իրավաբա-նական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հավա-քածուների ու արժեքների վերաբերյալ տեղեկույթը:

Շտեմարանը այցելուներին կսպասարկի 2016 թ. վերջից և կգործի շուրջօրյա: Յուրաքանչյուր ոք կարող է շտեմարանում ընդգրկված և հանրությանը հասանելի տեղեկույթը ստանալ անվճար, իսկ այլ տվյալներ` դրանք պահպանողից կամ սեփականատիրոջից` նրանց պայմաններով ու փոխադարձ համաձայնությամբ:
Շտեմարանի տեղեկույթը սկզբնական փուլում կլինի հայերեն, ժամանակի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև այլ լեզուներով:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ