ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանություն չունի

Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանություն չունի
14.11.2014 | 21:29

«Մենք երկու երկրներում էլ ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, սակայն այս դեպքի կապակցությամբ ես այլ նորություն չունեմ»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքին, պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հարցին՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու դեպքից հետո ԱՄՆ-ը կապ հաստատե՞լ է կողմերի հետ:
«Սա մեկ այլ հիշեցում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման և հրադադարը հարգելու նպատակով հարկավոր է կրկնապատկել ջանքերը»,- ասաց Փսաքին՝ ցավ արտահայտելով կատարվածի առթիվ ու ցավակցական խոսքեր հղելով երեք զոհերի ընտանիքներին։ Դիտարկմանը, թե այս դեպքը և Ղարաբաղում երկու ադրբեջանցիների գտնվելու փաստը չե՞ն վկայում, որ գործընթացը չի գնում ճիշտ ուղղությամբ, պետքարտուղարության խոսնակը արձագանքեց՝ հիշեցնելով Մինսկի խմբի միջոցով կողմերին օգնելու Ամերիկայի առաքելության մասին։
«Մենք շարունակելու ենք տեղերում մեր մյուս միջոցներով գտնել լուծման միջոցներ»,- ասաց Փսաքին:
Դահլիճում հնչած մեկ այլ հարցի, թե ընդունո՞ւմ է պետքարտուղարությունը, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը՝ ոտնահարելով խաղաղ կարգավորման գլխավոր սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման մասին պայմանը, Ջեն Փսաքին պատասխանեց, որ ինքն այժմ որևէ վերլուծություն չունի այս առիթով։
«Կողմերն անում են իրենց մեկնաբանությունները, սակայն այս պահին ես որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ