ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն 1 միլիարդ դոլարով

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն 1 միլիարդ դոլարով
20.11.2014 | 12:28

Ադրբեջանի իշխանությունները որոշել են 2015-ին ավելացնել ռազմական բյուջեն ներկա 3,8 միլիարդ դոլարից մինչև 4,8 միլիարդ դոլար՝ հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Սարիֆովը՝ հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ֆինանսների նախարարը բյուջեի ավելացումը բացատրել է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունների հետ»։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ