ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղրղըզստանը կքննարկի ԵԱՏՄ-ին միանալու հարցը դեկտեմբերին

Ղրղըզստանը կքննարկի ԵԱՏՄ-ին միանալու հարցը դեկտեմբերին
23.11.2014 | 15:04

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն ասել է, որ մինչև տարեվերջ իր երկիրը կմիանա Մաքսային միությանը, իսկ դեկտեմբերի 23-ին կքննարկվի Եվրասիական միությանն անդամակցելու հարցը։ ՌԴ Պետդուման, վավերացրել է Ղրղըզստանի հետ տնտեսական համագործակցության պայմանագիրը, որով Մոսկվան Բիշքեկին կտրամադրի մեկ միլիարդ դոլարի օգնություն և վարկ։

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ