ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բարաք Օբամա․ Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլինի

Բարաք Օբամա․ Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլինի
24.11.2014 | 17:55

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլինի, եթե որոշի մասնակցել 2016-ի ընտրություններին: 2008-ին Քլինթոնը զիջեց Օբամային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ժամանակ: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարը 2015-ի սկզբին նախագահական ընտրություններին իր մասնակության հարցը որոշած կլինի:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ