ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիմիր Պուտինը խոսել է իր աղջիկների մասին

Վլադիմիր Պուտինը խոսել է իր աղջիկների մասին
24.11.2014 | 18:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր երկու դուստրերն ապրում են Մոսկվայում, բայց Մարիայի և Եկատերինայի հետ հանդիպում է հազվադեպ՝ ամսվա մեջ մի քանի անգամ։ «Ես լարված աշխատանքային գրաֆիկ ունեմ։ Նույնիսկ աղջիկներիս տեսնում եմ ամսվա ընթացքում մեկ կամ երկու անգամ, հանդիպում ենք տանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ