ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արիստոտել Օնասիսի հաջողության կանոնները

Արիստոտել Օնասիսի հաջողության կանոնները
01.12.2014 | 11:34

Հույն հայտնի միլիարդատեր Արիստոտել Սոկրատես Օնասիսը 1930-ականներին իր բիզնեսը սկսել է նավաշինությունից։ Նրա բիզնես-կյանքի կանոններն են եղել.
1. Բիզնեսի ամբողջ գաղտնիքը` իմանալ այն, ինչ չգիտի ուրիշ ոչ ոք։
2. Նույնիսկ հաճույք պետք է ստանալ սեփական շահույթից։ Միակը, որն այսօր ուշադրության է արժանանում, փողն է։ Նրանք, ովքեր փող ունեն, մեր օրերի իրական թագավորներն են։
3. Շատ մի քնեք։ Եթե դուք ամեն օր քնեք 3 ժամ քիչ, կունենաք լրացուցիչ 1,5 ամիս՝ աշխատելու համար։
4. Պետք չէ հույս ունենալ, թե ծովը մի օր կհանդարտվի։ Մենք պետք է սովորենք լողալ ուժեղ քամու ժամանակ։
5. Երբեք մի տառապեք ձեր ֆիզիկական թերությունների համար։ Ես, օրինակ, նույնպես հունական աստված չեմ։
6. Որոշակի պահից հետո փողը դադարում է նպատակ լինել, ընդհանրապես դադարում է նշանակություն ունենալ։ Խաղը՝ ահա թե ինչն է գրավում։
7. Ես չունեմ ոչ ընկերներ, ոչ թշնամիներ. միայն մրցակիցներ։
8. Որքան շատ ես ունենում, այնքան շատ ես հասկանում, թե ինչ չունես։
9. Հաջողակ լինելու համար արևայրուք ունեցեք, ապրեք էլեգանտ շինությունում (նույնիսկ եթե ձեղնահարկ է), այցելեք լավ ռեստորաններ (նույնիսկ միայն մեկ գավաթ ըմպելիքի համար) և եթե պարտք եք վերցնում, մեծ գումար վերցրեք։

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ