ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն պայմաններ է առաջադրել «Հարավային հոսքը» շարունակելու համար

ԵՄ-ն պայմաններ է առաջադրել «Հարավային հոսքը» շարունակելու համար
07.12.2014 | 14:28

ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքներին՝ իր պայմանները կատարելու դեպքում։ Եվրախորհրդի էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը ասել է, որ ՌԴ-ն պետք է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից հետ վերցնի բողոքը և պատրաստ լինի կատարելու ԵՄ-ում էներգետիկայի ոլորտում գործող նորմերը։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ