ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ին

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ին
13.12.2014 | 19:15

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանն անպատասխան չի թողնի։ «Անխոս, մենք անպատասխան չենք թողնի դա»,- ասել է նա՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին։Սպիտակ տունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ՝ ՈՒկրաինայի հարցում դիրքորոշման համար։

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ