ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Բարեկամություն» շքանշան երեք հայերի

«Բարեկամություն» շքանշան երեք հայերի
21.12.2014 | 13:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեկտեմբերի 19-ին ՌԴ հետ բարեկամության և համագործակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը պարգևատրվել են «Բարեկամություն» շքանշանով:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ