ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինան հրաժարվեց չմիավորման կարգավիճակից

ՈՒկրաինան հրաժարվեց չմիավորման կարգավիճակից
24.12.2014 | 12:53

ՈՒկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է չմիավորման կարգավիճակից երկրի հրաժարվելու օգտին, որը ՈՒկրաինային ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն է ընձեռում:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ