ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. «Հին խնդիրները վերադառնում են, նորերն են հայտնվում»

Պուտին. «Հին խնդիրները վերադառնում են, նորերն են հայտնվում»
25.12.2014 | 11:27

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է համակարգված և միասնական քայլեր իրականացնեն իրենց անվտանգության աստիճանը բարձրացնելու համար։
«Հին խնդիրները վերադառնում են, նորերն են հայտնվում»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ