ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ճգնաժամի ժամանակ բարդ է աշխատել

Ճգնաժամի ժամանակ բարդ է աշխատել
28.12.2014 | 12:55

Ճգնաժամի ժամանակ բարդ է աշխատել թե վարչապետի, թե նախագահի պաշտոնում, թեպետ կան որոշումներ ընդունելու հնարավորություններ՝ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը НТВ-ին տված հարցազրույցում: «Դա, գուցե, բավարարություն բերում է, թեպետ երկու աշխատանքն էլ ամենահեշտերից չեն, այդ պաշտոններից յուրաքանչյուրը պահանջում է ամենօրյա նյութի տեղյակություն, աշխատանք և օպերատիվ որոշումներ ընդունելու կարողություն»,- գնահատել է նախկին վարչապետը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ