ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հրդեհ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ

Հրդեհ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ
28.12.2014 | 21:23

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 10 շենքի տանիքում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել` 18.44-ին:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ