ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մշակույթի նախարարը` ՀՀ Զինված ուժերի N զորամասում

Մշակույթի նախարարը` ՀՀ Զինված ուժերի N զորամասում
30.12.2014 | 13:51

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով զինվորներին և սպայական կազմին, նախարարը նշել է, որ հայկական բանակը վայելում է ժողովրդի և հասարակության լիակատար վստահությունն ու աջակցությունը: Նախարարը խոսել է նաև բանակ-մշակույթ կապի մասին, հայրենասիրական դաստիարակության գործում կարևորելով մշակույթի դերը: Այս համատեքստում, Հ. Պողոսյանը ներկայացրել է հաջորդ տարի կայանալիք այն ծրագրերն ու միջոցառումները, որոնց զինվորները հաղորդակից կլինեն մշակութային օջախներում, ինչպես նաև՝ տարբեր զորամասերում: Այնուհետև, նախարարը Ամանորի նվերներ է հանձնել զինծառայողներին և թոնրում թխված թարմ լավաշ, նշելով. «Հայ զինվորն անձնվիրաբար պաշտպանում է մեր սահմանները, իսկ մենք այս տարի «պաշտպանեցինք» մեր լավաշը, որն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, համալրելով այդ ցանկը ևս մեկ տարրով»: Հանդիպումն ավարտվել է «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի համույթի համերգով:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ