ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի նաև երկուշաբթի օրերին

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի նաև երկուշաբթի օրերին
30.12.2014 | 13:52

«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները կաշխատեն 2015-ի հունվարի 4-ից, 10.00-ից մինչև 17.30-ը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայությունից» տեղեկացնում են, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն այսուհետ կաշխատի նաև երկուշաբթի օրերին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգում գործող մյուս արգելոցներում և արգելոց-թանգարաններում աշխատանքը կվերսկսվի հունվարի 13-ին:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ