ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել

Անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել
30.12.2014 | 14:10

Մալայզիական AirAsia ավիաընկերության անհետացած ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել՝ twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Սուրաբայա-Սինգապուր չվերթն իրականացնող մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է և չի պատասխանում Ջակարտայի վերգետնյա ծառայության դիսպետչերներին: Airbus A320-200 ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 7 անդամ և 155 ուղևոր, նրանց թվում՝ 17 երեխա: Ժամը 7:24 ինքնաթիռի հետ կապը կորել է, երբ նա գտնվել է Ճավայան ծովի վրա՝ Կալիմանտան և Բելիտունգ կղզիների միջև:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ