ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եղանակը՝ Հայաստանում առաջիկա օրերին

Եղանակը՝ Հայաստանում առաջիկա օրերին
05.01.2015 | 12:54

Հանրապետության տարածքում՝ հունվարի 5-6-ին առանձին վայրերում հնարավոր են թույլ տեղումներ: Հունվարի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-ին արևելյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հարավարևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 05-06-ը էական չի փոփոխվի, 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ