Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը խոստովանել է, որ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակումը անվտանգության ծառայությունների «ձախողման» հետևանք է: Վալսը BFMTV-ի եթերում հայտարարել է, որ իշխանությունները պետք է վերլուծեն, թե հունվարի 7-ին կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Մի շարք փորձագետներ հայտարարել են, որ «Շառլի Էբդո» շաբաթաթերթի 12 աշխատակիցների սպանությունը կարելի էր կանխել, եթե անվտանգության ծառայությունները ավելի մեծ ուշադրություն դարձնեին հարձակման հիմնական կասկածյալներին՝ Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներին, ովքեր սպանվեցին հունվարի 9-ին Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարանում, որտեղ պատանդ էին վերցրել մեկ անձի։