ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոնդոնի Թրաֆալգար հրապարակը կլուսավորվի Ֆրանսիայի դրոշի գույներով

Լոնդոնի Թրաֆալգար հրապարակը կլուսավորվի Ֆրանսիայի դրոշի գույներով
11.01.2015 | 20:51

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերը կլուսավորվեն Ֆրանսիայի դրոշի գույներով՝ հաջակցություն Փարիզի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումից զոհվածների հարազատների, գրում է BBC-ին։
Կապույտ, սպիտակ և կարմիր գույներով կլուսավորվեն Թրաֆալգարի հրապարակը, Թաուեր կամուրջը և Ազգային պատկերասրահը։
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ լոնդոնցիները ցնցված են Փարիզում կատարվածից և կարևոր է, որ «մենք հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր զոհվել են հարձակման հետևանքով և համերաշխություն ցուցաբերենք Ֆրանսիայի ժողովրդի հետ»։

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ