83 տարեկան հասակում Հռոմի Սան Ռաֆայելե հիվանդանոցում մահացել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի հայտնի աստղ Անիտա Էկբերգը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին: Ազգությամբ շվեդ դերասանուհին ստացել էր «սեքս-աստվածուհի» անունը Ֆելինիի աշխարհահռչակ ֆիլմում դերակատարման համար: Միսս Շվեդիա տիտղոսը ստացած դերասանուհին նախկինում նաև խաղացել է մի շարք այլ հայտնի ֆիլմերում: