ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շրի Լանկայում իշխանափոխություն է

Շրի Լանկայում իշխանափոխություն է
12.01.2015 | 10:52

Շրի Լանկայի 69-ամյա նախագահ Մախինդա Ռաջպակսեն հեռանում է պաշտոնից, նրա նշանակած արտահերթ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Մայտրապալա Սիրիսենան (51 % ձայնով): Մախինդա Ռաջպակսեն իր «Թվիթերում» գրել է. «Ես գնահատում եմ ու հարգում մեր ժողովրդավարական գործընթացը և ժողովրդի կամքը, սպասում եմ իշխանության խաղաղ փոխանցման»:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ