ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի նախագահը հունվարի 15-ին կայցելի Թուրքիա

Ադրբեջանի նախագահը հունվարի 15-ին կայցելի Թուրքիա
14.01.2015 | 12:52

Հունվարի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում քննարկվելու են խորհրդի շրջանակում համատեղ գործունեության, երկու երկրների միջև կապերի և համագործակցության զարգացման, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ