ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բեռլինում մուսուլմանները համերաշխության երթ են կազմակերպել

Բեռլինում մուսուլմանները համերաշխության երթ են կազմակերպել
14.01.2015 | 12:56

Գերմանիայի մայրաքաղաքում համերաշխության երթի են դուրս եկել մուսուլմանները: Երթին, որ առաջնորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հարյուրավոր մարդիկ են մասնակցել: Երթը անցկացվում է Փարիզի հրապարակում: Այս կերպ Գերմանիան, որտեղ մուսուլման բնակչությունը ևս զգալի թիվ է կազմում, իր սատարումն է հայտնում Փարիզի ահաբեկչության զոհերին ու տուժածներին:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ