ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ հայտարարել է միջսիրիական բանակցությունների ժամկետները

ՌԴ ԱԳՆ հայտարարել է միջսիրիական բանակցությունների ժամկետները
14.01.2015 | 12:59

Միջսիրիական բանակցությունները Մոսկվայում կկայանան հունվարի 26-29-ին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«26-ին պավիրակությունները կժամանեն, 27-ին շփումներ կլինեն սիրիացի ընդդիմադիների միջև, 28-ին՝ շփումներ ընդդիմադիրների և կառավարության ներկայացուցիչների միջև, 29-ին շփումները կավարտվեն և սիրիացիները կմեկնեն»՝ մանրամասնել է Միխայիլ Բոգդանովը:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ