Մարդու ծնված տարում Արեգակի բարձր ակտիվությունը միջինը 5 տարով կարող է նվազեցնել նրա կյանքի տևողությունը: Այս պարագայում տղամարդկանց կյանքը կրճատվում է 5,3, կանանցը` 5,1 տարով: Նման եզրահանգման են եկել կենսաբանները` ուսումնասիրելով Նորվեգիայում եկեղեցական գրքերի գրառումները 9062 մարդու մասին` ծնված 1676-1878 թվականներին: ՈՒսումնասիրության արդյունքները տպագրվել են Тhe Royal Society պարբերականում: Որպես Արեգակի ակտիվության ցուցիչ գործածելով արևի վրա բծերը` գիտնականները կապ են գտել կյանքի տևողության և Արեգակի մագնիսային դաշտերի միջև: Նրանց կարծիքով` ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է ֆոլիաթթվի աղը (B վիտամին), որն անհրաժեշտ է պտղի զարգացման համար: Արեգակի բարձր ակտիվությունն ազդում է նաև կանանց վերարտադրողական գործառույթի վրա: