«Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը զգուշացրել է ռուսական լրատվամիջոցներին՝ չվերատպել ու չտարածել ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթի ծաղրանկարները։ «Շառլի Էբդո»-ի նոր համարի շապիկին պատկերված է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, ով ձեռքին պահում է «Շառլին ես եմ» գրությունը։