Կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց ճանաչված դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-20:00, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: