ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սպիվակովի ղեկավարությամբ համերգներ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Սպիվակովի ղեկավարությամբ համերգներ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
16.01.2015 | 17:55

Ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին Երևանում կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Փառատոնի շրջանակներում ՀՀ մայրաքաղաքում կանցկացվի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երեք համերգ՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ։
Համերգները կկայանան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ