ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայրապետական այց Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և Ավստրիա

Հայրապետական այց Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և Ավստրիա
20.01.2015 | 14:46

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հունվարի 18-ին եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է սփյուռքի թեմեր: Նա կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ