ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բեռլինի հանդիպման արդյունքում՝ «որոշակի առաջընթաց»

Բեռլինի հանդիպման արդյունքում՝ «որոշակի առաջընթաց»
22.01.2015 | 13:50

Բեռլինում ուկրաինական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքում կոչ է արվել դադարեցնել ռազմական գործողություններն ու ծանր հրետանին սահմանից հետ քաշել։ «Չէի ասի, թե բեկում կա այս հարցում, բայց մենք որոշակի առաջընթաց տեսանք»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ