ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իշխանության կգա՞ «Սիրիզան»

Իշխանության կգա՞ «Սիրիզան»
25.01.2015 | 23:27

Հունվարի 25-ին Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքում կարող է իշխանության գալ բյուջետային ծախսերի կրճատման դեմ հանդես եկող «Սիրիզա» կուսակցությունը, որի իշխանության գալը կարող է սրել Հունաստանի հարաբերությունները իր միջազգային դոնորների հետ:
Եվրոյի գոտում շարունակվող ճգնաժամի ֆոնին Հունաստանում գործազրկությունը հասել է 25 տոկոսի, ՀՆԱ-ն կրճատվել է շուրջ մեկ քառորդով, ինչը, մասնավորապես, միջազգային դոնորների պահանջով բյուջետային դեֆիցիտի և ծախսերի կրճատման հետևանք է:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ