ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անն Բրասար. «Չնայած տարաձայնություններին՝ ԵԽԽՎ-ՌԴ երկխոսությունը կշարունակվի»

Անն Բրասար. «Չնայած տարաձայնություններին՝ ԵԽԽՎ-ՌԴ երկխոսությունը կշարունակվի»
25.01.2015 | 23:31

Չնայած ԵԽԽՎ-ի ու ՌԴ պատվիրակության տարաձայնություններին` երկխոսությունը կշարունակվի՝ հունվարի 25-ին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը: «Ես ուզում եմ արձանագրել, որ պարոն Նարիշկինի հետ մի շարք հարցերում մենք ունենք տարբեր տեսակետներ, բայց մեր խոսակցությունը շարունակելու ենք»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ