Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

ՀՅԴ-ն հերքում է երկու տասնյակից ավելի անդամների՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը

ՀՅԴ-ն հերքում է երկու տասնյակից ավելի անդամների՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը
26.01.2015 | 22:12

ՀՅԴ-ն հերքում է, թե Լոռու մարզի 24 դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը։ «Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի,- պնդել էին արդեն իրենց նախկին դաշնակցական համարող լոռեցիները՝ հավելելով.- Դաշնակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը և մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց»։ ՀՅԴ-ն հերքում է, որ հայտարարության հեղինակներն իրենց կուսակցության անդամներ են՝ այս ամենը որակելով սադրանք կուսակցության՝ Ընդհանուր ժողովի ֆոնին։

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ