ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթում Ֆրանսիայի մասնակցի երգը Հայոց ցեղասպանության մասին է

«Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթում Ֆրանսիայի մասնակցի երգը Հայոց ցեղասպանության մասին է
01.02.2015 | 13:45

«Եվրատեսիլ- 2015» երգի եվրոպական մրցույթում Ֆրանսիայի երգը լինելու է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքի համաձայն` Ֆրանսիայի 46-ամյա մասնակցի` Լիզա Էնջելի N’oubliez pas կամ «Մի մոռացեք» երգը առաջին անգամ կատարվել է նոյեմբերին, համերգի ժամանակ, որը նվիրված էր Առաջին աշխարհամարտին, «մինչդեռ երգչուհին ինքը շեշտում է, որ երգը վերաբերում է ոչ միայն այդ պատմական դեպքին, այլև ցանկացած հակամարտության»: Երգի ֆրանսերեն հատվածն ասում է. «Հիշում եմ երեխաների ժպիտը, տղամարդկանց ձայնը, երբ նրանք դաշտ էին դուրս գալիս, Գոհունակության տոնակատարությունները, տների բույրը, սերն ու ծիծաղը: Բայց ես այստեղ եմ, մի մոռացեք»: Երգը հստակ անդրադարձ չի անում որևէ պատմական իրադարձության, քանի որ «Եվրատեսիլի» կանոններով արգելվում են «քաղաքական ուղերձները» մասնակիցների երգերում:
«Եվրատեսիլ- 2015»-ը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-23-ին:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ