ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավութօղլուին կուսակիցները ստախոս են անվանել

Դավութօղլուին կուսակիցները ստախոս են անվանել
05.02.2015 | 00:14

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կուսակիցները ստախոս են անվանել։ OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից դուրս գալով՝ հանդիպել է բողոքող կուսակիցներին, որ, տեսնելով նրան, բղավել են. «Պարոն վարչապետ, դուք չեք կատարում Ձեր խոսքը։ Ձեր շրջապատում բոլորը Ձեզ խաբում են»։ Դավութօղլուի թիկնապահները հեռացրել են բողոքավորներին բացել վարչապետի ճանապարհը։

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ