ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսկ ի՞նչ կապ ունի Ֆինլանդիան

Իսկ ի՞նչ կապ ունի Ֆինլանդիան
14.02.2015 | 04:22

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը շարունակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերի մասին ակտիվ գրառումներ անել Twitter-ում, նա հրապարակել է իր լուսանկարը Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյայի հետ և գրել. «ՈՒրախ էի հանդիպել Ֆինլանդիայի արտգործնախարար Տուոմիոյային և մյուսներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Ֆինլանդիան հակված է առաջընթացի ԼՂ խաղաղ կարգավորման գործում»:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ