ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտաշես Թումանյանը՝ Իրանում Հայաստանի դեսպան

Արտաշես Թումանյանը՝ Իրանում Հայաստանի դեսպան
18.02.2015 | 15:46

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Առաքելյանն ազատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան): Դեսպանի փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ Հայաստանը փոխելու է հարաբերությունների մակարդակը հարևանի հետ, ցույց կտա ժամանակը:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ