ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունները՝ ապրիլի 26-ին

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունները՝ ապրիլի 26-ին
27.02.2015 | 04:27

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 26-ին։
Ղազախստանի նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նախանշված էին 2016-ին։ Ըստ Նազարբաևի՝ արտահերթ ընտրությունների նպատակը երկու քվեարկությունները չհամատեղելն է։

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ