«Beeline»–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում: Մրցույթին ներկայացված լուսանկարները հրատարակվելու են Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի էջում։
Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչև մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ: Յուրաքանչյուր օր ու ամեն պահ մեր կողքին տեղի են ունենում երևույթներ և արարքներ, որոնք սիրո իրական դրսևորումներ են: Լուսանկարեք այդ պահերը, մարդկանց ու մասնակցեք մեր մրցույթին: Լուսանկարները հարկավոր է ուղարկել Arevik.Badalyan@britishcouncil.am հասցեին մինչև մարտի 20-ը: Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին: