ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինան պատրաստ է Դոնբասի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու

ՈՒկրաինան պատրաստ է Դոնբասի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու
09.03.2015 | 13:02

ՈՒկրաինայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Դոնբասի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու։ ՈՒկրաինայի փոխարտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Կիևը բանակցություններ կվարի Դոնբասում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթած անձանց, ոչ թե զինվորական հրամանատարների հետ։ Նրա խոսքով՝ երկխոսությունը հնարավոր է միայն նրանց հետ, ովքեր կներկայացնեն այդ շրջանը և կմասնակցեն քաղաքական գործընթացներին։

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ