ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրաքը պատրաստ է ռազմական օգնություն ստանալ Իրանից

Իրաքը պատրաստ է ռազմական օգնություն ստանալ Իրանից
10.03.2015 | 12:46

Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է խնդրել և օգնություն ստանալ Իրանից՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, հաղորդում է Associated Press-ը: Նախարարը նշել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, և հավելել, որ Իրաքը ռազմական օգնության կարիք ունի և ԱՄՆ-ի, և Իրանի կողմից: Իրաքցի նախարարն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ