ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սիրունիկը» 25 տարեկան է

«Սիրունիկը» 25 տարեկան է
22.03.2015 | 13:29

«Սիրունիկը» պաշտամունքային ֆիլմը նշում է 25-ամյակը: The Washington Post-ը փորձել է հասկանալ, թե ինչ է տվել ժամանակի ամենահայտնի ֆիլմը փոփ-մշակույթին: Նախ՝ Ջուլիա Ռոբերթսի «կիլոմետրանոց ժպիտը», «փողոցային նորաձևությունը», Ռիչարդ Գիրի վերադարձը կինո, նոր որակը ռոմանտիկ ֆիլմերի ոլորտում և շատ հայտնի արտահայտություններ մարդկանց բառապաշարում: Ֆիլմը դարձել է ամերիկյան ռոմանտիկ ֆիլմերից ամենամեծ եկամուտ գրանցածը. 1990-ին՝ 463,406,268 էր, այսօրվա գումարով` 828 մլն դոլար:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ