ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախճանվեց ծիծաղի արքան

Վախճանվեց ծիծաղի արքան
22.03.2015 | 13:32

Մոսկվայում 82 տարեկանում վախճանվել է Արկադի Արկանովը: Անցյալ ուրբաթ նա շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց՝ քաղցկեղի հետ կապված սուր ցավերի պատճառով:
Արկադի Արկանովը ծնվել է 1933 հունսի 7-ին, Կիևում: Առաջին գործերը տպագվել են 1963-ին "Юность"ամսագրում, 1968-ից ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր: Հանրահայտ սատիրիկը նաև պիեսներ ու կինոսցենարներ էր գրում, հեռուստատեսությամբ վարում էր «Ծիծաղի շուրջ» և «Սպիտակ թութակ» հաղորդումները:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ